|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվանից հետո ժամանակավորպես փակվել է Էջմիածնի պոլիկլինիկայի մոտ գործող դեղատունը, որտեղից նրա ծնողները գնել են «Նեստլե» ընկերության «Նեստոժեն» մանկական կերը: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը:
Սակայն, թե տվյալ դեղատնից, թե «Նեստոժեն»-ի ներկայացուցչությունից նորածինների հարազատների հետ ոչ ոք չի հանդիպել: «Բայց տվյալ դեղատունը փակ է: Դռան վրա փակցված է, որ ստուգումներ են»,- փոխանցել է գյուղապետը եւ ավելացրեց, մահվան գործով վերջնական արդյունքները դեռ պարզ չեն:
Ավելի վաղ ինֆորմացիա էր հրապարկվել, որ նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել: Նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: