Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տարվող պայքարը պետք է ուրիշ փուլ մտնի, և եթե ՀԷՑ-ը խփում են մեր գրպանին, մենք էլ պիտի իրենց գրպանին հարված տանք. այսօր լրագրողներիի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Ըստ նրա` անհրաժեշտ է ուղղակի անջատել լույսերը` օրական մեկ ժամով: «Դրանից ոչինչ չի փոխվի մեր կյանքում, բայց նրանք կտուժեն: Եկեք` քայլեր անենք` գործադուլ, չվճարենք հոսանքի համար, թե չէ` ապրանքն իրենն է, ինքն էլ թանկացնում է, դեմը ո՞նց առնենք: Ինչքա՞ն կարելի է փողոցում կանգնել»,- նշեց նա:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը, Դանիելյանի կարծիքով, մի բան ցույց տվեց, որ, բացի «լպստած գալստուկներով ՀՀԿ-ականներից», էլի մարդիկ կան: «Մնացած ճիճուները` ուսխորհուրդներ, չգիտեմ ինչեր, էդպես էլ չերևացին այս ընթացքում»,- ասաց նա:
Խոսելով ցուցարարներից որոշների` հացադուլ անելու մասին` Դանիելյանը նշեց, որ սխալ է հացադուլը, ոչ մի արդյունք չի տալու: «Մի\' կեր, ավելի լավ: Ես, օրինակ, ոչ մի ռեակցիա չէի տա»,- ասաց դերասանը: