կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 14:24
Հասարակություն

ԵՊՀ ռեկտորն իր աշխատավարձը գրեթե եռապատկել է. Hraparak.am

ԵՊՀ ռեկտորն իր աշխատավարձը գրեթե եռապատկել է. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել մի որոշում, որը մինչ այժմ գաղտնի է պահվում բուհի դասախոսներից եւ աշխատակիցներից: ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, համաձայն ռեկտորի գրած հաստիքացուցակի՝ ռեկտորն իր աշխատավարձը 570 հազար դրամից բարձրացրել է 1 մլն 23 հազար դրամ, դրան գումարած՝ սահմանել է ամեն ամիս եւս 300 հազար դրամ լրավճար:

Այսինքն՝ ռեկտորի աշխատավարձը 570 հազարից միանգամից դարձել է 1 մլն 323 հազար՝ բարձրանալով կրկնակիից ավելի՝ մոտ եռապատիկ: Պրոռեկտորների աշխատավարձը 495 հազար դրամից բարձրացրել է 837 հազար դրամ, դրանից բացի՝ սահմանել է ամեն ամիս եւս 250 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ պրոռեկտորի աշխատավարձը 495 հազար դրամից միանգամից դարձել է 1 մլն 87 հազար: Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից բարձրացրել է 511 հազար դրամ, դրան գումարած՝ ամեն ամիս եւս 200 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից միանգամից դարձել է 711 հազար: Սրան գումարած, ռեկտորի առանձին հրամանով, հեռակա ուսուցման եկամուտների հաշվին ստանում են սահմանված լրավճարի չափով հավելավճար, որը երբեք չի հրապարակվում եւ պահվում է գլխավոր հաշվապահի մոտ:

Վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացվել, կա՛մ բարձրացվել են ոչ ավելի, քան 15%-ով: Բայց այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, քանի որ այս բարձրացումների ֆոնին ԵՊՀ ամենաառաջնային եւ կարեւոր շարժիչ ուժի՝ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը շարունակում է մնալ լացելու չափ ծիծաղելի. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 341 հազար դրամ, գիտությունների թեկնածու, դոցենտ դասախոսը՝ 284 հազար, գիտական աստիճան եւ կոչում ունեցող դասախոսը՝ 200 հազար դրամ: Այսինքն, եթե անգամ ԵՊՀ երեք տարակարգի դասախոսների աշխատավարձերն իրար գումարենք, կկազմի 825 հազար դրամ եւ չի հասնի ո՛չ ռեկտորի, ո՛չ պրոռեկտորի, ո՛չ էլ ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին: Փաստորեն, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ընտրվելուց առաջ ԵՊՀ դասախոսներին եւ աշխատակիցներին տված խոստումը՝ արժանապատիվ աշխատավարձի մասին, նախեւառաջ վերաբերում էր իրեն, իր պրոռեկտորներին եւ աշխատակազմի ղեկավարին: