Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարումից հետո տնտեսագիտականում սկսել են աշխատել նրա ընտանիքի անդամները, բարեկամները, իր եւ տղայի աներձագները. գրում է Aravot.am-ը:
Մասնավորապես` ռեկտորի որդին՝ Վարդան Աթոյանը, բուհի իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ է, դասախոսում է, 2013թ. հունիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի տնօրենն է: Կորյուն Աթոյանի աներձագը՝ Ազատ Քալանթարյանը, համալսարանի միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ է: Տնտեսագիտականում են աշխատում Կորյուն Աթոյանի որդու երկու աներձագները՝ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները: Կարեն Բաբաջանյանը համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավարն է` գումարած նաեւ դասախոսական աշխատանքը, Սուրեն Բաբաջանյանը ե՛ւ դասախոսում է, ե՛ւ աշխատում է «Ամբերդ» կենտրոնում: Բուհի գրադարանում է ռեկտորի քույրը, որը մինչ այդ մանկավարժ էր աշխատում դպրոցում:
Ռեկտորի բարեկամներից է նաեւ հաշվապահ Անուշ Պետրոսյանը, որն այս օրերին Մալայզիայում գիտական կոնֆերանսի է: Ի դեպ, Աթոյանի որդին հոր՝ ռեկտոր դառնալուց հետո (2004թ.) է պաշտպանել գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Հիշեցնենք, որ տնտեսագիտականի ռեկտորը 2003 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ է, այժմ էլ` տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող 014 մասնագիտական խորհրդի անդամ:
Շարունակությունը` այստեղ: