Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանում տեղի էր ունեցել ռեկտորատի նիստ, որի ժամանակ որոշվել էր` բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից: Ուշագրավ է, որ Խաչատրյանը ՀՊՃՀ-ի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության` արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի քեռին է: Նրան նույնպես հեռացրել են աշխատանքից:
Ուրբաթ օրը բուհում դարձյալ տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է` Խաչատրյանին պրոռեկտորի աշխատանքից նույնպես ազատել:
Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ, առհասարակ, վերացվել է այդ հաստիքը:
«Խաչատրյանը հասարակական կարգով էր բուհի ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում: Ես աշխատանքային խնդիրները մեկնաբանելու որևէ իրավասություն չունեմ, մեր համալսարանը կատարել է իր գործառույթները, այն էլ` օրենսդրությամբ սահմանված կարգով: Համալսարանը սովորական, նորմալ ձևով, ինչպես մյուս կազմակերպությունները, առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, և օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ: Եթե համաձայն չեն` թող մեր որոշումը վիճարկեն դատարանում»,- ասաց նա:
Թոքմաջյանը նշեց նաև, որ աշխատանքից ազատվել են նաև այլ մարդիկ:
Հարցին, թե, փաստորեն, ինչպես ռեկտորն է ներկայացնում, բուհում զուտ բարեփոխումնե՞ր են կատարվում, նա պատասխանեց` այո, բարեփոխումներ են, որոնց հետ ոմանք գուցե համաձայն չեն: «Մարդիկ կան` անձնական շահերով են առաջնորդվում: Սա չի նշանակում, որ եթե վաղը մենք մեկ ուրիշին էլ ազատենք աշխատանքից, պետք է ուրիշ բաների հետ կապեն այդ փաստը»,- ասաց Թոքմաջյանը: