|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Ազգային ժողովում 4 քաղաքական խմբակցությունների` ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ, ներկայացուցիչներն անցկացրել են հերթական համատեղ աշխատանքային խորհրդակցությունը: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ քննարկվել են 4 քաղաքական ուժերի հետագա անելիքները:
«Նպատակն էր առանձնացնել այն հարցերը, որոնք համաձայնեցված կոնսենսուսով կդառնան միասնական օրակարգ, ինչը կփորձենք իրականացնել Ազգային ժողովում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ երբ ուրվագծվեն կոնկրետ հարցերը եւ դրանց շուրջ համատեղ հանդես գալու համաձայնությունները, որովհետև յուրաքանչյուր խմբակցություն ներսում պետք է քննարկի այդ հարցերը, այդ ժամանակ կոնսենսուսի արժանացած հարցերը կհրապարակվեն: Պատգամավորը նշեց, որ դրանք այն առանցքային հարցերն են, որոնք այսօր հուզում են ազգաբնակչությանը:
Նա հավելեց նաև, որ քննարկվել է նաեւ հունվարի 18-ի հանրահավաքը, եւ այն գնահատվել է դրական: