կարևոր
3376 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-03 13:03
Քաղաքական

Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և՛ հայկական ավիացիային, և՛ հայկական պետությանը․ Վահե Հովհաննիսյան

Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և՛ հայկական ավիացիային, և՛ հայկական պետությանը․ Վահե Հովհաննիսյան

Չավուշօղլուի հայտարարությունից հետո Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու մասին, Խաչատուր Սուքիասյանն ունի բոլոր բարոյական իրավունքները իր FlyOne-ի օդանավի մեջ լցնելու ողջ իշխանությունըէ իր ղեկավարով հանդերձ, և տանելու իջեցնելու ոչ եվրոպական որևէ վայրում, ասենք սուբսահարյան գոտում։ Էն իշխանությանը, որը երկրաշարժից հետո մեկ փրկարար ջոկատ Թուրքիա ուղարկելով հրճվանքով կարծում էր, թե այդպես են լուծվում միջպետական հարցերը։

Իր այդ քայլով Սուքիասյանը մեծ լավություն արած կլինի և՛ հայկական ավիացիային, և՛ հայկական պետությանը։ 

Ի դեպ, նույն Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, թե շուտով կարող են, ասենք, Կարսից հիվանդներ գալ Հայաստան` բուժվելու. այդպես էր պատկերացնում հայ-թուրքական բարդ հարաբերությունների զարգացումը։

 

Վահե Հովհաննիսյան