|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ մայիսի 26-ին ՄԱԿ-ի նախկին քարտուղար Բուտրոս Ղալին այցելելու է Ադրբեջան: Միաժամանակ, Ղալիին հայ են դարձրել ու հայտարարել, որ նրա այցը Բաքու անհնար է:
Միջազգային սկանդալից փրկել է ադրբեջանական ինտերնետային պորտալներից մեկը, որն ուսումնասիրել է Ղալիի տոհմածառը եւ հայտնաբերել, որ նրա ոչ թե մայրն է հայ, այլ բարեկամուհիներից մեկը, այդ պատճառով «սեւ ցուցակում» նրան ընդգրկելն անիմաստ է:
«Երկրամասի» տեղեկություններով` Ադրբեջանի լրագրողական շրջանակներում ստեղծվել է հատուկ փորձագիտական խումբ, որը զբաղվելու է միջազգային քաղաքական ու մշակութային` հայկական ծագումով գործիչների նոր տոհմաբանության մշակմամբ, որպեսզի նրանց հնարավոր այցերի դեպքում ադրբեջանական հանրությանը «պատշաճ կենսագրություն» մատուցվի: