Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան Մինեսոտա նահանգի շրջանային դատարանը վճռել է օրինական համարել Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի կողմից ստեղծված Սեւ ցուցակը (լուսանկարում), որում զետեղված կայքերը ակադեմիական նպատակներով օգտագործման համար վստահելի չեն համարվում:
Դատավորը մերժել է ԱՄՆ Թուրքական կոալիցիայի հայցն ընդդեմ համալսարանի:
Թուրքական կոալիցիայի կայքը եւս ընդգրկված է այդ ցուցակում: Հայցվոր կողմը մեղադրում է համալսարանին իրենց` խոսքի ազատությունը ոտնահարելու համար` որակելով կենտրոնի քայլը որպես զրպարտություն:
Դատավոր Ֆրենկ Դոնավանը հայտարարել է, որ դատարանը վճռել է ճանաչել կրթության հարցում սեփական որոշումներ ընդունելու` համալսարանի իրավունքը:
Համալսարանի ընդհանուր խորհրդի ղեկավար Մարկ Ռոտենբերգը նշել է, որ իրենք անչափ գոհ են նման որոշումից:
ԱՄՆ Թուրքական կոալիցիայի կայքը հայտնվել էր անվստահելի կայքերի ցուցակում Հայոց ցեղասպանության նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով: Սեւ ցուցակում ընդգրկված բոլոր կայքերի վերաբերյալ համալսարանի ղեկավարությունը նշում է. «Ուսանողները չպետք է օգտագործեն այս կայքերը, քանի որ դրանք ստեղծված են անանուն կազմակերպությունների կողմից, կամ փաստերի եւ կարծիքների տարօրինակ միախառնում են պարունակում»: