կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 10:10
Քաղաքական

Գիզիրյանը` սեւ ցուցակում. ՛՛Հրապարակ՛՛

Գիզիրյանը` սեւ ցուցակում. ՛՛Հրապարակ՛՛

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ուժգնանում  է բարձրաստիճան պաշտոնյաների ու առանցքային դերակատարում ունեցողների տագնապը, քանի որ սպասվում են լուրջ վերադասավորումներ: Մասնավորապես` ավելի տագնապած են նրանք, որոնք Սերժ Սարգսյանի սեւ ցուցակում են հայտնվել դեռեւս պատգամավորական ընտրությունների ժամանակ: Օրինակ` մարզպետներից նման վիճակում է Շիրակի մարզպետը՝ Աշոտ Գիզիրյանը, ումից ՀՀԿ-ն դժգոհ է մնացել:

 

Դեռեւս պատգամավորական ընտրությունների ժամանակ խոսվում էր, որ Գիզիրյանը ծպտյալ ԲՀԿ-ական է, եւ Շիրակի մարզում ԲՀԿ-ի տարած մեծաքանակ  քվեների մեջ իր լուման ունի նաեւ նա, ուստի հայտնվել է սեւ ցուցակում, սակայն Սերժ Սարգսյանը կոշտ քայլերի չգնաց: Բայց դա չի նշանակում, որ դժգոհությունը վերափոխվել է գոհունակության: Դա հատկապես ընդգծվել է քարոզարշավի շրջանակում վերջերս Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ:

 

Ըստ տարածված լուրերի` Սերժ Սարգսյանը կոշտ զրույց է ունեցել Գիզիրյանի հետ, մասնավորապես` Արթիկ այցելելուց հետո: Ժողովրդի դժգոհությանը հանդիպելով՝ նախատել է Գիզիրյանին, թե ամենից շատ ֆինանսավորվում է այս մարզի բյուջեն, սակայն ամենից շատ դժգոհություն այստեղի բնակիչներն են ներկայացնում: Ասում են՝ Ազատիչը չի մոռացել նաեւ Արթիկում ԲՀԿ-ական թեկնածուների հաղթանակը:

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ում: