Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին ուղղեցինք մի քանի հարց՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի հետ։
-Պարոն Խոյեցյան, ինչի՞ համար է ստեղծվել հրապարակ՝ Յանուկովիչի անունով։
-Վիկտոր Յանուկովիչը Սպիտակի երկրաշարժից հետո մեր քաղաքին շատ մեծ օգնություն է ցուցաբերել։ Նա երկրաշարժից հետո փրկարարական ու շինարարական աշխատանք է կատարել Սպիտակում։ Նա նաեւ Սպիտակի պատվավոր քաղաքացի է։
-Յանուկովիչի անունով հրապարակը անվանվել է 2006թ.-ից, իսկ ինչո՞ւ մինչ այդ չեք հիշել Յանուկովիչին։
-2006-ին Յանուկովիչը վարչապետ էր, դե ժողովուրդն էլ ուզում էր, որ իր անունով լինի։ ժողովրդի առաջարկությամբ է եղել ու ավագանու որոշմամբ։ Մարդիկ դիմումներ էլ էին հասցեագրում այդ խնդրանքով։
-Այսինքն, Ժողովուրդը 88-ից ի վեր չէր պահանջում նման հրապարակ, 2006-ին պահանջե՞ց։
-Դե միգուցե էդ պահը չէր հասունացել կամ գիտակցությունը սկսեց աճել»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: