Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից կազմված «24/04» նվագախումբն արդեն վերջին փորձերն է անում` ապրիլի 24-ի համերգին ընդառաջ: «Վերածնունդ» խորագրով համերգը տեղի կունենա վաղը` երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում: Բոլոր ընտրված թվերը խորհրդանշական են: Համերգը ղեկավարելու են մի քանի դիրիժորներ՝ Միխայիլ Յուրովսկին, Հովհաննես Չեքիջյանը, Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն:
«Եթե անգամ «24/04» նվագախմբի համերգը քաղաքական ենթատեքստ ունի, միևնույն է, ես չեմ վախենում ոչնչից և պատրաստ եմ լինել հայերի կողքին»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Նրա կարծիքով` եթե մեկն ի վիճակի չէ ճանաչել Ցեղասպանությունը` նա չի կարող մարդ կոչվել:
«Բոլոր մարդիկ էլ ունեն արժեքներ, որոնց համար պետք է պայքարեն, ամեն մեկն իր կարողության չափով է պայքարում և իր «զենքով». մենք պայքարում ենք մեր «զենքով»` երաժշտության միջոցով: Մշակույթի միջոցով շատ բանի կարող ենք հասնել, ուստի այս համերգը կարևոր նշանակություն ունի»,- ասաց մաեստրոն:
Նա նշեց նաև, որ ապրիլի 24-ին նախատեսված համերգին մասնակցում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով: Ըստ Մարչիանոյի` Սմբատյանի հետ աշխատելու փորձ ունեցել է դեռևս Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում, որի համերգներն այս տարի նվիրված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Ֆանտաստիկ նվագախումբ ունեք, պրոֆեսիոնալ երաժիշտներ: Վաղը կայանալիք համերգի երաժիշտները Սմբատյանի ընկերներն են, և նրանք եկել են` հասկանալով միջոցառման գաղափարն ու ենթատեքստերը»,- ասաց Մարչիանոն: