կարևոր
1207 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-27 14:34
Քաղաքական

Ճանաչե՛նք Հայաստանը․ Կյանքի է կոչվել ՀՅԴ Արցախի պատանեկան միության հերթական ծրագիրը

Ճանաչե՛նք Հայաստանը․ Կյանքի է կոչվել ՀՅԴ Արցախի պատանեկան միության հերթական ծրագիրը

Ավելի քան 80 պատանիների ՀՅԴ ԱՊՄ երկօրյա ծրագրի շրջանակում հնարավորություն են ունեցել այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը, լսել դասախոսություններ, անցկացնել ուրախ ժամանակ միմիանց հետ։

Դեկտեմբերի 23-ին ՀՅԴ Արցախի պատանեկան և միության անդամները հնարավորություն են ունեցել այցելելու և տեսնեու Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը, Դոյի գերեզմանը։ Այնտեղ նրանց համար ԱՀ ԿԳՄՍՆ փոխնախարար, ՀՅԴ ԲԵԳ երիտասարդական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ անդրադառնալով մայիսյան հերոսամարտերին, հերոսամարտերին արցախցիների մասնակցությանը, Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը, և այդ օրերին հայ ժողովրդին առաջնորդող հերոսական դեմքերին։

Երեկոյան պատանիները առիթ ունեցան ավելի մոտիկից ծանոթանալու ընկեր Համբիկ Սասունյանի հետ և զրուցելու անմիջապես նրա հետ։ Պատանիները լսեցին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկեր Անդրանիկ Չավուշյանին և այլ կուսակցական ընկերների։

Օրվա ավարտին պատանիները երգեցին, պարեցին, արտասանեցին, նվագեցին իրենց հոգեհարազատ ստեղծագործությունները, որոնք բոլորը կապված էին Արցախի հետ։

Ծրագրի 2-րդ օրը պատանիներն անցկացրին ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության ընկերների և հրավիրված երգիչների հետ կարողացան լավ ժամանակ անցկացնել, միասին երգել, ճաշել։ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միությունը պատանիների համար պատրաստել էր նաև նվերներ, ինչն ավելի ամբողջական դարձրեց երկօրյա ծրագիրն ու ուրախություն պարգևեց պատանիներին։

Ծրագրին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միության մի խումբ ընկերներ։