Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Արարատի մարզը վերջին շրջանում դարձել է հայաստանյան «նյուզ-մեյքերը»,- գրում է «Հրապարակ» թերթն ու հավելում. «Ջրի «գործերի» թանաքը դեռ չչորացած՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի պատասխանատու Հովիկ Աբրահամյանն անձամբ գնացել է մարզ և մարզային կառույցի նախագահ դարձրել իր մորաքրոջ թոռանը՝ Աժ պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, երբեմնի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, որն ընդամենը հայտնի է Աշոտյանին հարց տալու յուր մաներայով և որոշ անգիր ելույթներով։ Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»՝ դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո։ Եվ, այնուհանդերձ, նոր կառույցապետուհու նշանակումը ՀՀԿ–ում լայն ժպիտ էր առաջացրել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։