|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեկտեմբերի 23-ին` ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձեռքի և ոտքի կտրած-ծակած վերքերով ու քթի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1992 թ. ծնված Արամ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Մրգանուշ-Կանաչուտ գյուղամիջյան ճանապարհին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, Արամ Գ.-ին դանակով հարվածել է նրա մորաքրոջ որդին` 1989 թ. ծնված Գագիկ Մ.-ն: Գագիկ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: