Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
120 տղա, 100 աղջիկ` ահա այսպիսին է վերջին տարիներին ծնվող երեխաների սեռային համամասնությունը: Սա բացատրվում է նրանով, որ Հայաստանում կատարվում են պտղի սեռով պայմանավորված աբորտներ:
Yerkir.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց, որ արդեն իսկ նկատվում է նման աբորտների նվազման միտում, քանի որ այս տարի արդեն սեռային հարաբերակցությունը եղել է 111:100:
Գ. Ավագյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում սեռով պայմանավորված աբորտները. կինը մինչև 12 շաբաթական հղիությունը կարող է ընդհատել, իսկ պտղի սեռն իմանալ հնարավոր է հղիության 11-12 շաբաթում:
Նշենք, սակայն, որ եվրոպական օրենսդրությունն ավելի խիստ է մոտենում այս հարցին: Մասնավորապես` 1996 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված` Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով արգելվում է անգամ բժշկական այնպիսի տեխնոլոգիաներ կիրառել, որոնք թույլ են տալիս ընտրել երեխայի սեռը` բացառությամբ այն դեպքերի, երբ գենետիկական հիվանդություններ կարող են փոխանցվել երեխային` կախված սեռից:
Ա.Կ.