Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի, գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը հորդորեց հավատարիմ մնալ անձի անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքին՝ նշելով, որ դեռևս որևէ մեկը՝ ո՛չ ինքը, ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը, չի կարող փաստել՝ տիկին Հակոբյանը կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ չի կատարել։
« Այս պահին առկա է ընդամենը կասկած և կասկածի վերաբերյալ մեղադրանք։ Այսքանը։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Հետևաբար, կրկնում եմ, պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից»,- նշեց փաստաբանը։
Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ ինքն այն 300-400 փատաբաններից մեկն է, որ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ապա նշեց, որ իրենք գտնում են, որ նա կատարել է հանցագործություն, բայց երբևէ որևէ փաստաբան իրեն թույլ չի տվել ասել, որ Փաշինյանն արդեն իսկ այդ հանցագործությունը կատարել է, օգտագործել են ենթադրյալ, թվացյալ հանցագործություն, առերևույթ հանցագործություն տերմիները, որպեսզի չխախտվի անմեղության կանխավարկածը։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ զոհված զինծառայողների հարազատները նստացույց են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ ի աջակցություն կալանավորված Գայանե Մարտիրոսյանի։