|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ վարչակազմը եւ Կոնգրեսը դեռ շատ հեռու են պետպարտքի վերին սահմանի բարձրացման եւ բյուջետային դեֆիցիտի կրճատման հարցում համաձայնության հասնելուց. այսօր հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Մենք չենք եկել համաձայնության»,- ասել է նա` մեկնաբանելով մի շարք ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Բարաք Օբաման եւ նրա գլխավոր ընդդիմախոս` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները իբր սկսել են դիրքորոշումների մերձեցման գործընթացը. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քարնին, սակայն, հույս է հայտնել, որ «համաձայնեցմանն ուղղված հավասարակշռված մոտեցում կլինի»: Նրա խոսքերով` բանավեճը դեռ շարունակվում է:
Դա հաստատել է նաեւ Բեյների գրասենյակը: «Թեեւ բանակցությունների ճանապարհները բաց են, բայց որեւէ համաձայնություն կամ առաջընթաց չկա, որոնց մասին կարելի կլիներ տեղեկացնել»,- ասել է նրա պաշտոնական ներկայացուցիչը: