կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 16:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 պատերազմի մասնակից Գեորգի պապիկի վրա, որից թուրքը վախեցել է, բերետավորները 6 հոգով հարձակվում են․ Վարդևանյան

Պատկերացրեք՝ 3 պատերազմի մասնակից, այս բերետավորներից շատերի փոխարեն սահմանը պահած, իմ փոխարեն սահմանը պահած Գեորգի պապիկը հեծանիվով գնալիս է լինում, 6 հոգով հարձակվում եք՝ էդ մարդուն բերման եք ենթարկում, որ ի՞նչ անեք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ Արամ Վարդևանյանը  մամուլի ասուլիսում՝ խոսելով մոտ 70-ամյա Գեորգի Արիստակեսյանին խոշտանգելով բերման ենթարկելու միջադեպի մասին։

«Դրանից հետո ո՞նց եք գիշերը քնելու, ո՞նց եք ձեր հարազատների աչքերի մեջ նայելու, որ դուք տեսնում եք տեսանյութում՝ ինչ հոգեվիճակում է գտնվում այդ մարդը»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նա հեռախոսի մեջ ցույց տվեց ադրբեջանցիների կողմից գերի վերցրած մեր հայրենակցի պատկերը, որին թշնամին խոշտանգում է և համանման մի պատկեր՝ հայ ոստիկանները խոշտանգում են Գեորգի Արիստակեսյանին։

«Համանման ագրեսիվ վարքագծով մեր հայրենակցի վրա հարձակվում է այս բերետավոր մի քանի ոստիկանների խմբակը․ ցավալի է, երբ տեսնում ես մարդը եռագույնը ուսերին՝ նման ագրեսիվությամբ հարձակվում են վրան, մի մարդու, որը թուրքի համար եղել է վախենալու, ու այստեղ ոստիկանն անունը ի՞նչ է դնում, որ նման վարքագիծ է դրսևորում։ Հատ-հատ բոլորի դեմքերը մենք արձանագրում ենք»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ, ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արիստակեսյանին ոստիկանները հեծանիվից էին առևանգել ու խոշտանգելով բերման ենթարկել այսօրվա ավտոերթի ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում․