Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանում գերի ընկած` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո այսօր վերադարձրել են Հայաստան:
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ անձը (Մամիկոն Խոջոյանը-խմբ.) հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ եւ հայկական Իջեւան քաղաքների միջեւ անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանին։ ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Խոջայանին մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները եւ նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։
Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Հիմնվելով Ժնեւյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառության վրա՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։