Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես ամաչում եմ, որ այդ մարդը զինվորական ուսադիր է կրում, թեկուզ և իմ հակառակորդն է: Նման մարդը իրավունք չունի այդ կոչումը կրել, որ երկրում էլ որի լինի»: Այս մասին Ստեփանակերտում ի պատասխան Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպիսի գնահատական կտաք հայ գերուն «հարցաքննած» Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Թելման օղլի Աքպերովի գործողություններին՝ նշեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Ես ընդհանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում հակառակորդիս , ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, ես հպարտություն եմ ապրում, որ իմ հակառակորդն այդպիսինն է : Սակայն այս պարագայում ես ամաչում եմ , որ նման հակառակորդ ունեմ»,-նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 32-ամյա Կարեն Պետրոսյանը հատել էր սահմանն ու հայտնվել սահմանակից ադրբեջանական գյուղում, որտեղ պատանդառվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից:
Ըստ հայ քննչական կոմիտեի տարածած հայտարության` հնարավոր է , որ Կարենին առևանգել են հենց Հայասանի տարածքից: