|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել դեռևս 2010 թվականին հայ-ադրբեջանական սահմանը հատած Գևորգյանների` 5 հոգանոց ընտանիքին:
Yerkir.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Այո, ԿԽՄԿ անկախ միջնորդությամբ` Հայաստանի իշխանություններին է հանձնվել ՀՀ քաղաքացիություն ունեցող` 5 հոգուց բաղկացած ընտանիքը»,- ասաց Ամատունին, հայտնեց նաև, որ փոխանցումը կատարվել է Իջևանի և Ղազախի միջանկյալ հատվածում: