|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Առավոտը» գրում է, որ օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա բնակիչ Արթուր Բադալյանին, իր իսկ վկայությամբ, փոխանակումից առաջ ադրբեջանցիներն ինչ-որ բան են սրսկել: Նա երկյուղ ունի, որ դա կարող է ճակատագրական լինել իր համար:
Հաղարծին գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Գրետա Ժամհարյանի խոսքով` Արթուրի առողջական վիճակը վատ չէ, նա բուժում է ստանում Երեւանում, Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում:
Մինչդեռ, համագյուղացիների վկայությամբ, Արթուրը նման չէ իրեն, շրջում է մշուշոտ հայացքով:
Ի դեպ, ըստ թերթի, Տավուշի մազպետարանը Արթուրի ընտանիքին` 20 հազար, իսկ Հաղարծինի գյուղապետարանը` 80 հազար դրամ օգնություն է ցուցաբերել:
2009 թ. մայիսի 9-ին Արթուրն իր ընկերների հետ Հաղարծինից գնացել էր Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի անտառ` սունկ հավաքելու: Անտառում մոլորվելով` նա հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: