|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում ապօրինի շինարարություն է կատարվում: Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, հարցի հետ կապված, արդեն դիմել է Աբովյանի ոստիկանություն:
«Տեղեկացրել եմ, որ շինարարությունը տեղի է ունենում լրիվ ապօրինի, եւ պահանջել եմ շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Հենց հիմա ոստիկանություն եմ մտնում, ինձ կանչել են, տեսնեմ` ինչ է լինելու»,- ասաց Վարդանյանը:
Ի դեպ, տաճարի հարեւանությամբ ինչ-որ սրճարան է կառուցվում, որի շինարարական աշխատանքներն այժմ դադարեցվել են: