Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով` հուլիսի 9-ին Գառնիում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասնակիցներից` 23-ամյա Ռուբեն Հակոբյանը հայտնի բանդայի գործով դատապարտված Արտուշ Հակոբյանի եղբոր՝ «Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի որդին է:
Հիշեցնենք, որ երեկ Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել է որդու ավտոմեքենան, ապա գրավոր հաղորդում է ստացվել նաև գյուղապետի որդուց՝ Մարզպետ Վարդանյանից։
Նախնական քննության արդյունքներով՝ հուլիսի 9-ի երեկոյան Մարզպետ Վարդանյանի, նրա երկու ազգականների և համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջև Գառնի գյուղի տարածքում վիճաբանություն է ծագել ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով։ Այն շարունակվել է գազալցակայանի շրջակայքում, ապա վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ.Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները:
Պարզվել է նաև, որ վիճաբանությանը միջամտել են համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանի մտերիմները՝ Ա.Սահակյանը և Ա.Հայրապետյանը, նախնական տվյալներով՝ վերջիններս ևս ինքնաձիգից կրակահերթ են արձակել։
Yerkir.am-ի հետ զրույցում Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը հայտնեց, որ իրեն և միջադեպի մյուս մասնակիցներին դատաբժշկի ուղեգիր են տվել: Համայնքապետը խոսատացավ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն տալ փորձաքննությունից հետո:
Մեզ հետ զրույցում Ռուբեն Հակոբյանի հարազատները հայտնեցին, որ Ռուբենը որևէ առնչություն չունի կատարվածի հետ և միջադեպը չի հրահրել:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկ անձ ձերբակալվել է։