|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային ռմբակոծությունների արդյունքում վիրավորված երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Երեխան իրեն վիրակապող բժշկին թույլ չի տվել պատռել մոր գնած նոր գիշերանոցը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես բժիշկը հանգստացնում է երեխային` համոզելով, որ նա կրկին կկարողանա քայլել: Երեխան պատմում է, որ դպրոցից տուն է եկել և հաց ուտելիս է եղել, երբ պայթյուն է տեղի ունեցել, նաև հավելում, որ մայրը ուրախացել էր, որ ինքն այդ օրն էլ է ողջ վերադարձել տուն:
Վիրավոր երեխան անիծում է նախագահ Բաշար ալ Ասադին` ասելով. «մեռնես, նպատակիդ չհասնես»: