|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սալաֆի շեյխ Յասիր ալ Աջլավնին համացանցում ֆեթվա է տարածել, որում թույլատրում է «ջիհադի մարտիկներին» Սիրիայում բռնաբարել սուննի ուղղությունը չդավանող կանանց: YouTube-ում տարածված տեսանյութում նա այդ կանանց անվանել է «մալք ալ յամին», որը, ըստ The Washington Times-ի, հանդիպում է Ղուրանում եւ նշանակում է «սեռական ստրկուհի»:
Ի դեպ, նման հայտարարություններով հանդես են եկել այլ շեյխեր եւս: «Կասկած չկա, որ, շարիաթի համաձայն, իսլամի հետ պատերազմող անհավատների կանանց առեւանգումը եւ նրանց նկատմամբ բռնությունը թույլատրելի է` անկախ այն բանից, թե այդ մարդիկ պատկանում են աստվածաշնչյան կատեգորիայի՞ն (քրիստոնյաներ եւ հրեաներ), թե՞ հեթանոս են (մյուս բոլոր կրոնների ներկայացուցիչները),- գրում է նրանցից մեկը եւ մի «մարդասիրական» հավելում անում. «Սակայն դա կարելի է անել միայն այն բանից հետո, երբ ավարը հասցվել է Դար ալ իսլամ (իսլամի երկիր) եւ արդարաբար բաժանվել իմամի կողմից: Եթե իմամ չկա, գերյալներին ձեռք տալ չի կարելի»: