Ապարանի 14/1 ընտրատեղամասում միջադեպ է եղել, տեղեկացնում է «Քաղաքացի դիտորդը»:
«Հովյան Դավիթ անունով մարդ եկավ ընտրատեղամաս, տարեց կնոջը՝ Սարիբեկյան Սիլվային ուղղորդել է քվեախցիկ, գնացել է քվեախցիկի մոտ, Սիլվան՝ քվեարկել է, ուղղորդողը ասել է՝ չէ, իրեն չպետք է քվեարկեիր, տղան գնացել է, տարեց կինն էլ նյարդայնացել և պատռել է քվեաթերթիկը:
Պարզվել է, որ Հովյան Դավիթը ավագանու թեկնածու Սարիբեկի եղբայրն է: Դիտորդը դիմել է վստահված անձին՝ տարեց մարդու, մոտեցել են միասին քարտուղարին, որ արձանագրի, քարտուղարը չի արձանագրել. կազմվել է բողոք` դիտորդի կողմից, վստահված անձինք ստորագրել են»: