|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հրայր Թովմասյանը չի վիրավորել ոչ իշխանական չորս ուժերին: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա` երբեմն-երբեմն քաղաքական դաշտում` առանձնապես լարված իրավիճակներում, նման բառեր օգտագործվում են: Սահակյանը հայտարարեց նաեւ, որ Հ. Թովմասյանը դեռ հանդես կգա նոր պարզաբանումներով: Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի` այսօրվա պատասխանին` նա ասաց. «Պատասխանը երկու առումով կոշտ էր, ես չէի անի այդպես, ավելի գրական տերմին կօգտագործեի: Չնայած երկուսն էլ հայհոյանք չէ: Պետք է ոչ թե մեղադրել, թե` դա ինչու է այդպես, այլ դաշտ ստեղծել, որ գրագետ լինի»:
Լրագրողնեը հետաքրքրվեցին` արդյո՞ք ՀՀԿ-ն կդատապարտի նախարարի արտահայտությունը, Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ոչ թե դատապարտող, այլ զսպող ուժ է: