Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այս տարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքը կհիմնանորոգվի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ վերանորոգվելու են նաեւ համերգասրահը, ցուցասրահները, սակայն թանգարանը շարունակելու է իր բնականոն աշխատանքը եւ բաց է լինելու:
«Արամ Խաչատրյանին, այո, ճանաչում են, ճանաչում են եւ դրսում, բայց մեկ է` ցանկացած մշակույթ, գործիք եւ մշակութային ժառանգություն միշտ էլ քարոզչության կարիք ունի: Վիեննան, թվում է, դասական երաժշտության քարոզչության կարիք չունի, բայց անընդմեջ գովազդում է դասական համերգները: Այնպես որ` Խաչատրյան պետք է հնչի անընդմեջ, աշխարհի բոլոր համերգասրահներում»,- ասաց Գրիգորյանը: