Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետությունը պետք է ավելի խստացնի ու կարծրացնի իր դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների հանդեպ, ակնհայտ պատճառով. ՀՀ քաղաքական վերնախավը չափազանաց վտանգավոր, ծուղակային ու պառակտիչ քայլեր է ձեռնարկում Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ, չունենալով դրա ոչ իրավական, ոչ բարոյական հիմքերը: Չհենվելով վաղուց հաստատված մեր ազգային շահերի վրա: Չհետեւելով արդեն ձեւավորված այն ավանդույթներին, որ Հայաստանն ու Արցախը պահել են որպես միացյալ երկիր՝ 1994-2018 թվականներին: Արցախի քաղաքական-հասարակական ուժերը, նոր ու առավել հստակ փաստաթղթով, պետք է արգելեն ՀՀ իշխանություններին՝ այսուհետ զբաղվելու արցախյան հիմնախնդրով՝ նշմարվող նոր վտանգներից զերծ մնալու համար: Արցախի բնակչության գերակշիռ զանգվածն այսօր չի վստահում նիկոլական բախտախնդիր վարչախմբին, եւ չի կարող հանդուրժել, որ հակազգային, թրքահաճո թեզերով առաջնորդվող մարդիկ տնօրինեն այն երկրամասի ճակատագիրը, որի հանդեպ առավելս լցված են ատելությամբ ու արհամարհանքով:
Ապազգային դիմագիծ ունեցող իշխանությունը երբեք էլ ազգային խնդիրներ չի լուծում, նա միայն ավելացնում է նոր հիմնախնդիրներ ու խոչընդոտներ համազգային ասպարեզում: Ուստի այսօր Արցախի ձայնը պետք է առավել վճռական ու հատու հնչի հայաստանյան գործող իշխանությունների նկատմամբ, նրանց, այսպես ասած՝ non grata հայտարարի իր խնդիրների տիրույթում, այդպես ամուր հող ստեղծելով նրանց շուտափույթ հեռացման եւ նմանատիպ ուժերի կրկին հայտնվելը կանխելու համար: Դա միայն Արցախի շահերից չի բխում, Արցախն առանձին շահեր չունի, դրանք համազգային շահերի մաս են միայն:
Հրանտ Ալեքսանյան
Գրող, հրապարակախոս,
բանասիրական գիտությունների թեկնածու