|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավստրալիայի ներկայացուցիչ Սամանտա Ստոսուրը Ստամբուլում կայացած WTA-ի ամփոփիչ մրցաշարի` ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ հանդիպումից հետո ներկայացրել է իր տպավորությունները։ Հիշեցնենք, որ Ստոսուրը 6/1, 7/5 հաշվով հաղթել է Շարապովային` այդպիսով վերջ դնելով Մարիայից կրած 9 անընդմեջ պարտությունների շարքին։
«Ինձ համար այս հաղթանակը հավասար է հերոսական արարքի։ Չէի ցանկանում պարտվել ինչ-որ մեկին 10 անգամ անընդմեջ: Ես չէի կորցնում հավասարակշռությունս, խաղում էի բավական հանգիստ և պատրաստ էի ամեն ինչի։ Ես փորձում էի բազմազանություն մտցնել իմ խաղի մեջ և ուրախ եմ, որ ինձ դա հաջողվեց»,- ասել է թենիսիստուհին։