|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր առավոտյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վարչության շենքի դիմաց հավաքվել են մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ և բողոքում են կուտակային ռեֆորմի պարտադիր բաղադրիչի դեմ: 30-ից ավելի աշխատակիցներ, որոնց վրա տարածվում է օրենքը, պատրաստել և ստորագրել են դիմում-բողոք, որը հանձնելու են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ մետրոպոլիտենի աշխատակիցների բողոքին են միացել «Դեմ եմ» նախաձեռնության անդամները:
Yerkir.am-ի հետ զրույցում բողոքողները նշեցին, որ գործադուլի չեն դիմելու, որովհետև դա ծայրահեղ քայլ է, սպասելու են ՍԴ-ի որոշմանը:
Նշենք, որ մետրոպոլիտենն ունի մոտ 1500 աշխատակից, որոնցից միայն 30-40-ն էին մասնակցում ակցիային: «Դեմ եմ» շարժման անդամները հայտարարեցին թե կասկածներ ունեն, որ մետրոպոլիտենի տնօրինությունը ճնշումներ է գործադրել իր աշխատակիցների վրա, այդ պատճառով էլ քիչ թվով աշխատակիցներ են ներկայացել բողոքի ակցիային: Նրանք կոչ արեցին բոլորին` գործադուլ սկսել, քանի որ, ըստ նրանց, դա է արդյունքի հասնելու միակ ճանապարհը: