|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Երեկ yerkir.am-ն անդրադարձել էր մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում առեւտրի տաղավարների շինարարությանը:
Այսօր քաղաքապետարանից տեղեկություն ստացանք, որ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու կապակցությամբ մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: