|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել եւ շարունակում են հարցաքննվել:
Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաեւ անձինք, որոնք նախկինում են աշխատել մետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլիտենում երկար տարիների դրսեւորում են ունեցել:
Օրինակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր Խուրշուդյանը, ով հայտնի ընտրակեղծարար է եւ դատապարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, 2017-ին մետրոյի գործով 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր, սակայն հետո շատ արագ նրան «մաքրել» էին:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ական ընտրակեղծարարի վրայից կաշառքի դրվագի մաքրումը հենց այս գործի շրջանակում կրկին վեր հանվի: Նա նաեւ շատ ուշագրավ տեղեկություններ կարող է հաղորդել նախաքննական մարմնին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: