Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց զեկուցող գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին գազի սակագնի իջեցման վերաբերյալ: Մանուկյանի խոսքով` «Գազպրոմ-Արմենիա»-ն գազի գինն իջեցնում է բյուջեի հաշվին: Պատգամավորը հարցրեց, թե որտեղի՞ց է կոմպենսացվելու այդ գումարը, կառավարության կողմի՞ց, թե այլ ճանապարհով է գազի սակագինն իջեցվելու:
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր Արագածոտնի գյուղացիների բողոքին. ավերիչ կարկուտ եղավ, և որոշ շրջաններում բերքը փչացել էր 100 տոկոսով: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հայտարարել էր, որ կդիմեն ԿԲ-ին, որ գյուղացիների վարկը սառեցվի: «Կա՞ այդպիսի գործընթաց, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Արամ Մանուկյանին հետաքրքրում էր նաև լոլիկի արտահանման հանելուկը. 2015-ին անգամ 1000 տոննա տեղական լոլիկ չի արտահանվել Հայաստանից, այնինչ ԱՎԾ-ն հայտարարել է, թե դրանից 40 անգամ ավելի լոլիկ է արտահանվել Ռուսաստան: «Սա պետական խաբեություն է, հանցագործություն` պետության մասնակցությամբ: Դուք տեղյա՞կ եք` ինչ է տեղի ունեցել, ինչ եք ձեռնարկելու»,- հարցրեց պատգամավորը:
Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ, գազի գնի սուբսիդավորման հետ կապված, առավել կարևոր է, որ գինը նվազել է, մնացածն իրեն այս պահին չի հետաքրքրում: «Ուրախ եմ, որ այս պահին ջերմատների համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվելու: Ազնվորեն, ես տեղյակ չեմ, թե ինչի հաշվին է սուբսիդավորելու, կճշտեմ, կտեղեկացնեմ»,- ասաց նախարարը:
Իսկ լոլիկի արտահանման հետ կապված` նախարարը նշեց, որ մանրամասներին ծանոթ չէ, միայն ուրախ է, որ արտահանման ծավալները մեծանում են:
Արամ Մանուկյանն արձագանքեց, որ Թուրքիայից է այդ լոլիկը մտնում Հայաստան, այստեղ դառնում Made in Armenia և արտահանվում Ռուսաստան: