|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ՌԴ ԶՈւ-ում մարտական հերթապահությունն է սկսել ռազմավարական նշանակության գերձայնային «Ավանգարդ» համակարգերի առաջին գունդը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր առավոտյան մարտական հերթապահության է անցել «Ավանգարդ» ռազմավարական նշանակության հրթիռային համալիրը: Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի իրադարձության կապակցությամբ», - հայտարարել է Շոյգուն:
Համակարգերը տեղակայվելու են Օրենբուրգի մարզում:
Նշենք, որ «Ավանգարդի» մասին անցյալ տարի հայտարարել էր Պուտինը: Այսպիսով Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, ով ունի գերձայնային զինատեսակ:
«Ավանգարդն» ունակ է իրականացնել թռիչքներ մթնոլորտի խիտ շերտերում՝ միջմայրցամաքային տարածություններով: Արագությունը գերազանցում է Մախի թիվն ավելի քան 20 անգամ: Հրթիռները համարվում են անխոցելի ցանկացած ՀՕՊ համակարգերի համար:
Պուտինն այն անվանել էր ադեկվատ և համաչափ պատասխան ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերի դեմ: