|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական Tornado-S համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, որը արդիականացվել է և բարելավել է իր բնութագրիրն, կփոխարինի «Սմերչ»-ին և հնացած «Տորնադոներին»: Դա տեղի կունենա մինչև 2027 թ. Վերջը:
Բացի այդ, Tornado-G միջին տրամաչափի հրթիռային համակարգը, որն ունի ավտոմատ թիրախային համակարգ, կփոխարինի հնացած «Գրադ» ՀԿՌՀ-ին: Հրետանավորների ու հրթիռակիրների մասնագիտական տոնի նախօրեին այս մասին «Կրասնայա զվեզդա» թերթին հայտնել է ՌԴ ԶՈւ հրթիռային ուժերի և հրետանու պետ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեևսկին:
Գեներալ-լեյտենանտ Մատվեևսկին հավելել է, որ ժամանակակից «Տորնադո» համակարգերը ոչ միայն թիրախները ոչնչացնելու միջոց են, այլև բարձր ճշգրտության համակարգեր: Նրանք հագեցած են ղեկավարվող հրթիռներով, որոնք ընդունակ են ոչնչացնել հակառակորդի նշանակալի թիրախները զգալի հեռավորության վրա:
«Տորնադո»-ն բազմաշերտ հրթիռային համակարգերի ընտանիքից է, տրամաչափի՝ 122 և 300 միլիմետր: