Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակից yerkir.am-ին տրամադրել են 927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Մեջեթի Ուղուրլուի լուսանկարը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից ՀՀ-ի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում` հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Թուրքիայի քաղաքացու շահերը ներկայացնում է հանրային պաշտպան Արտակ Գարոյանը:
Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ Օսման Ուղուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն կատարած որոշ արարքների համար զղջում է և ներողություն խնդրում հայ ժողովրդից:
Yerkir.am-ը զրուցել էր նաև այս գործով մյուս մեղադրյալի` բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլի պաշտպան Գուրգեն Մադոյանի հետ, սակայն նա հրաժարվել էր նախաքննության փուլում որևէ տեղեկություն հայտնել իր պաշտպանյալի վերաբերյալ:
Օսման Ուղուրլուի լուսանկարը` ստորև: