Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը` ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Այս աննախադեպ դեպքի առավել ուշագրավ մանրամասների շուրջ «168 ժամը» զրուցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հետ:
- Պարոն Գուրողլյան, Ձեր ղեկավարած վարչությունն օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս հաջողվեց կանխել դեպքը: Արդյո՞ք տվյալ բեռնատարն առաջին անգամ է հատել հայկական սահմանը:
- Նախ ասեմ, որ 2014թ.-ի հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցն, իսկապես, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում: Պետք է փաստել, որ այդ նույն` «DAF», մակնիշի բեռնատարի նկատմամբ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ից էինք հսկողություն սահմանել, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: Հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, Նախաբացթողումային հսկողության վարչության ընթացակարգի համաձայն, մեքենայի ռենտգեն պատկերն ուղարկվել է վարչություն` վերլուծություն և ռիսկային գնահատում կատարելու համար:
Համապատասխան վերլուծությունից հետո վարչության կողմից բեռնատարի պատկերը գնահատվել էր ռիսկային և վերցվել հսկողության: Նշեմ, որ մեզ կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: