Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում կապտուկներ և բռնության այլ հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շանթի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, և հավելեց, որ եթե իր որդին ինքնապաշտպանության չդիմեր` ծեծի կենթարկվեր:
Նշենք, որ փետրվարի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել Շանթի ռազմագիտության ուսուցիչը` 57-ամյա Հրաչյա Գ.-ն, եւ հաղորդում տվել, որ նույն օրը` ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք: Նույն օրը հաղորդում է տվել նաև Շահեն Հարությունյանը և հայտնել, որ զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել ֆիզիկական ցավ: Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:
Ռուզաննա Բադալյանի խոսքով` իր որդու և ուսուցչի միջև տեղի ունեցած միջադեպից հետո դասը շարունակվել է, և աշակերտները զինղեկի վրա վնասվածքի կամ արյան հետքեր չեն նկատել:
Ըստ Բադալյանի` նոյեմբերի 5-ից հետո որդին անընդհատ հայտնվում է իրադարձությունների կենտրոնում: «Ավելի քան նվաստացուցիչ է դասարանի աղջիկների ներկայությամբ 15-ամյա տղային ասել, որ նա շուտով աղջիկ է դառնալու: Դա ի՞նչ դաստիարակության հետևանք է: Ուսուցիչ մայորն անչափահաս երեխաներին ասել է, որ հայ տղամարդիկ եվրոպացի տղամարդկանց խնդրում են, որ իրենց կանանց հետ քնեն, որ նորմալ սերունդ առաջանա, ոչ թե հայ երեխաների նման ուռոդ և ռախիտ: Շահենը չի խառնվել, սակայն երբ երեխաները սկսել են պատասխանել ուսուցչին, վերջինս, մատնացույց անելով, որդուս ասել է. «Երեխե’ք, մի’ վիճեք, ծնվում են սրա նմանները»,- ասաց նա և հավելեց, որ նման կերպ ուսուցիչը փորձել է հունից հանել Շահենին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: