|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
«Դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է, կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ ունենք այսպիսի դեպք, ամբողջ իրավապահ համակարգը պատշաճ կերպով դիտարկում է այն» ,-ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինես Սարգսյանը՝ պատասխանելով Մխչյան գյուղում դպրոցականին թմրանյութ պարատադրելու միջադեպի վերաբերյալկ հարցը։
Նա ասաց, որ հաղորդում են փոխանցել քննչական մարմին, իսկ ոստիկանությունը օպերատիվ հետախուզական աշխատանքներ է տանում։
«Սկզբից ունեինք նույնականացված անձ, բայց կարծես թե փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինեինք, որ տվյալ անձի կողմից է կատարվել»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով, որ փորձաքննության արդյունքում թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել։
ՆԳ նախարարն ասաց, որ նախաքննության շահերից ելնելով չի կարող ավել բան ասել, միայն նշեց, որ երեխայի առողջական վիճակը կարգավորվում է և սկսել է որոշ տեղեկատվություն տալ գործի հանգամանքների վերաբերյալ։
Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներց գործում հստակություն կլինի և իրենք հանդես կգան հայտարարությամբ։
ՆԳ նախարարը վստահեցրեց, որ անչափահասների շրջանում թմրամոլության մակարդակը մտահոգիչ չէ, այն տարեկան տատանվում է 10 դեպքի շրջանակներում և Ոստիկանությունը հիմնական ուշադրությունը ուղղում է երիտասարդության շրջանակին։