Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ արդեն պատրաստ է կառավարության ծրագիրը, որը հունիսի 21-ին կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Ըստ այդ ծրագրի` ԿԳ ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում: Օրինակ, նախատեսվում է, որ ավագ դպրոցում կրեդիտային համակարգ կներդրվի:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ խնդիր է լուծելու կրեդիտային համակարգի ներդրումը դպրոցներում` նշեց, որ ավագ դպրոցում իրենք ցանկանում են բեռնաթափել առարկաները: «Փորձելու ենք 10-րդ դասարանի վերջով հիմնական առարկաներն ամփոփենք, իսկ 11-12-րդ դասարանները նախագծային կրթության տարբերակով պետք է առաջ գնան: Նախագծային կրթությունը ենթադրում է, որ աշակերտը երբ ընտրի իր մասնագիտությունը, կկարողանա այդ ուղղությամբ կրեդիտներ կուտակել դպրոցում, և եթե դրանք հետագայում համարժեք դարձնենք համալսարանական կրեդիտների հետ, դրանք կկարողանան բուհ տեղափոխել: Այսինքն` աշակերտը դպրոցում կհավաքի կրեդիտներ` բուհում դրանք կիրառելու համար»,-ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ կառավարության ծրագրում փորձել են ամբողջացնել կրթական բարեփոխումները 5 տարվա կտրվածքով, և ամենակարևորն այն է, որ փոփոխությունների շղթայում կրթությունը դիտվում է մեկ ամբողջության մեջ` մի ուղղությամբ բարեփոխումը պայմանավորված է մյուսով: