Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո այնուամենայնիվ կատարվող պահումներին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց. «Հասարակությանը դժվար է իրավական դժվար փաստաթղթերը հասկանալ: Ըստ էության` ՍԴ-ն մինչև հիմնական որոշումը հանեց «պարտադիր» բառը, բայց, ցավոք, նախարարն այսպիսի եզրույթ օգտագործեց, թե «պարտաճանաչ գործատուները օրենքի պահանջին հետևում են», և դրանից հետո ո'չ ՍԴ-ն, ո'չ էլ պատասխանատու մարմինները չբացատրեցին այդ տարընթերցումները, որ` ժողովո'ւրդ ջան, պարտադիր մասը ժամանակավորապես հանված է: Քաղաքացիներ կան, որ արդեն ընտրել են ֆոնդերի կառավարիչներին»:
Դիմելով աշխատավորներին` Հակոբյանն ընդգծեց, որ խախտվում են նրանց իրավունքները, երբ առանց իրենց ցանկության պահումներ են արվում: «Ուրեմն` դիմեք դատարաններ ու հեղեղեք դրանք ձեր դիմումներով: «Դեմ եմ պարտադիրին» երթը շատ նորմալ էր, ես ողջունում եմ այդ երթը, աննախադեպ է, երբ քաղաքացիական կառույցներն ու քաղաքական ուժերը կարողանում են միասնական հանդես գալ: Մենք ջատագովն ենք, որ կայանա ոչ իշխանական ուժերի համախմբում, ձևավորվի քաղաքական լայն օրակարգ»,- նշեց պատգամավորը: