Փոխարժեքներ
09 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 427.49 |
RUB | ⚊ | ₽ 4.26 |
GBP | ⚊ | £ 506.43 |
GEL | ⚊ | ₾ 143.79 |
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկի միջազգային դատարաններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին,
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է:
Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»,- ասաց նա:
Նշենք, որ տելեգրամ ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:
Աղբյուրը՝ NEWS.am