Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային միությանն անդամակցությամբ պայմանավորված` ինֆլյացիան առավելագույնը կլինի 1,5 տոկոս. Հավաստիացնում է էկոնոմիկայի նախարարը:
Վերջերս մամուլով շատ է խոսվում այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում սպասվում է մեծ ինֆլյացիա` գնաճ: Այս առումով այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին հավաստիացրեց, թե նման բան չկա` իրենք այս կապակցությամբ իրենց գնահատականները տվել են շատ վաղուց` ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանում սպասվող առավելագույն ինֆլյացիան կանխատեսելով 1,5 տոկոս:
«1,5 տոկոսը մաքսիմում ինֆլյացիայի սպասելիքներն են ՀՀ-ում, եթե որեւէ բացառություն չանենքն, իսկ այդ բացառություններն անպայման լինելու են, եթե ամբողջովին նույն ծավալներով եւ նույն երկրներից շարունկավի ներմուծումը Հայաստան: Երկու վարկածն էլ, որ ասում եմ, նման բան չի կարող լինել` եռրկու դեպքում էլ ե'ւ բացառություններ են լինելու, ե'ւ ապրանքները, որ Հայաստանի Հանրապետություն էին ներմուծվում ՄՄ-ի նկատմամբ երրորդ երկրներից, ամենայն հավանականությամբ, փոխարինվելու են կա'մ ներքին արտադրանքով, կա'մ ՄՄ արտադրանքով: Այս առումով, ամենայն հավանականությամբ, ինֆլյացիոն ճնշումը շատ ավելի ցածր է լինելու: Դրա համար, պետք է հասկանալի լինի, ինֆլյացիայի ավելացման մեր գնահատականներով, մաքսիմալ 1,5 տոկոսի մասին է խոսվում»,- նշեց նախարարը:
Yerkir.am-ը հարցրեց, թե նախարար Ավանեսյանը, որպես նախարար, ով 1,5 տոկոս ինֆլյացիայի կանխատեսում է անում, եթե ՄՄ-ին միանալու հետեւանքով ինֆլյացիան ավելի մեծ լինի, պատրա՞ստ է արդյոք հրաժարական տալ: Այս հարցին Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ եթե ինքը սխալվի ինֆլյացիայի հարցով, ապա հրաժարական չի տա:
Այս առումով նա շարունակեց, թե որպեսզի չհասկացվի, որ եթե մենք անդամակցում ենք ՄՄ-ին, ապա Հայաստանում ինֆլյացիան կլինի 1,5 տոկոս, այդպես չէ` ՀՀ-ում ինֆլյացիան եթե պետք է լինի 4 տոկոս, ապա կլինի +1,5 տոկոս` ՄՄ անդամակցության հետ կապված:
«Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա դրանք մեր գնահատականներն են, այո', կանխատեսումներն են, բայց կանխատեսման կամ գնահատականի համար հրաժարական տալ, ճիշտն ասած, ես ինքս պատասխանում եմ` ո'չ»,- ասաց Վահրամ Ավանեսյանը: