|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա առթիվ Անկարայի գիտատեխնկական կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Ըստ Sozcu-ի՝ միջոցառման ընթացքում Թուրքիայում վաճառքի հանված չինական Sanbot ռոբոտը նկատողություն է արել Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանին: «Դանդաղ խոսիր, ի՞նչ ես ասում, չեմ հասկանում»,- ասել է ռոբոտը։
Թուրք նախարարը վատ է զգացել ռոբոտի նկատողությունից և կոչ է արել համապատասխան մասնագետներին՝ զբաղվել ռոբոտի վերահսկմամբ։ Մասնագետներն անմիջապես անջատել են ռոբոտի բարձրախոսը: