կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 12:51
Քաղաքական

Կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով պատգամավորներին տեղեկատվությունը չի տրամադրվել

Կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով պատգամավորներին տեղեկատվությունը չի տրամադրվել

ԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Նաիրիտ ՓԲԸ»-ի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որն առնչվում էր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Դաշնակցություն խմբակցությունն ակնկալում էր ստանալ կառավարությունից, սպասում էր, որ կառավարությունը կներկայացնի պատշաճ տեղեկատվություն, սակայն կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով տեղեկատվությունը չի տրամադրվել, ուստի առաջարկվում է մեկ տարով հետաձգել այն, և հարցը քննարկել փետրվարի 24-27 նիստում:

 

«Կհորդորեի, որ պատգամավորները կողմ քվեարկեն, որպեսզի մենք ընդունենք համապատասխան որոշում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նշենք, որ քվեարկությամբ ընդունվեց ժամանակավոր հանձնաժողովը մեկ տարով հետաձգելու մասին որոշումը: