|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի տարածաշրջանային այցի ժամանակ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին առաջարկին: Նալբանդյանը նշել է, որ առաջարկը եղել է շատ հստակ, նաև` բովանդակային առումով, և հավելել, որ, հնարավոր է, հենց դա էլ Բաքվի սրտով չէ:
«Ընդհանրապես, վերջերս շատ բան Բաքվի սրտով չէ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, շփման գծից դիպուկահարների հեռացման, հրադադարի խախտման դեպքերի և այլնի վերաբերյալ հայտարարությունները»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Լավրովն, իր հերթին, հավելել է, որ Ռուսաստանն աջակցում է ցանկացած ջանքի, որը կհանգեցնի հակամարտության կարգավորմանը կամ կմոտեցնի դա: «Մենք կարծում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերների քայլերն ուղղված են դրան, և Ռուսաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ այդ գործում: Ցանկացած դեպքում՝ որքան հաճախակի լինեն նախագահների հանդիպումները, այնքան դինամիկ կլինի բանակցային գործընթացը»,- ասել է նա: