կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-06 17:33
Հասարակություն

ՌԴ֊ի անհաջողությանը հավասար համեմատական կերպով կմեծանա մեզ սպառնացող վտանգը. դիտարկում

ՌԴ֊ի անհաջողությանը հավասար համեմատական կերպով կմեծանա մեզ սպառնացող վտանգը. դիտարկում
Արդեն երկրորդ օրն է, որ ռուսական զորքերը խրված են և ՇԱՏ ՔԻՉ առաջխաղացում ունեն: Երեկ դա բացատրվեց նրանով, թե ժամանակավոր հումանիտար հրադադար է, սակայն արդեն 16 ժամից ավել վերջինս չի գործում, իսկ առաջխաղացում գրեթե չկա:
 
Ոլորտի հայաստանյան պատասխանատուներին խորհուրդ կտայի աչքերն ու ականջները սրել և ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎԵԼ զարգացումներին՝ հասկանալու համար՝ սա օպերատիվ ընդմիջո՞ւմ է, թե՞ Ռուսաստանը խրվում է:
 
Կրկնեմ՝ ՀԱՎԱՍԱՐ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ռուսական անհաջողության՝ կմեծանա մեզ սպառնացող վտանգը թուրքերից և ամենից առաջ արևելյան ճակատում: Իսկ այն, որ թուրք-ադրբեջանական կողմը վերջին օրերին ակնհայտ ակտիվացել է, ցավոք փաստ է…
 
Մհեր Հակոբյան
 
Ռազմական փորձագետ